Array ( [mr_id] => 78032 [mr_node] => 71623 [mr_media] => 72859 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72859 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72859.jpg [media_name] => judge_court_lousavor1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-09 17:52:30 )
Facebook Instagram Youtube
Ներկայացվել է Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի հիմնավորումը
Որոշման հիմքում «Մարտի 1»֊ի գործով նախկինում արված ինքնաբացարկի փաստն է:

Հրապարակվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու գործով դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառները: Որոշման հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործով և քանի որ դատավոր Բաղդասարյանն ինքնաբացարկ էր հայտնել Վահագն Հարությունյանի գործով` պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով: