Array ( [mr_id] => 78017 [mr_node] => 71636 [mr_media] => 72882 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72882 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72882.jpg [media_name] => 138727.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 14:54:44 )
Facebook Instagram Youtube
Էդմոն Մարուքյանը քննադատել է «Իմ քայլի» հավաքը աժ նիստերի դահլիճում
Մարուքյանը մեկ այլ մտահոգություն էլ է հայտնել, ըստ որի՝ «Իմ քայլը» խմբակցության նիստն արդեն մի քանի անգամ անցկացվում է գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության փակ քննարկմանը: Նա ասել է, որ որեւէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող երկրի քաղաքական գլխավոր դահլիճում նիստ գումարել: Էդմոն Մարուքյանն ասել է, որ ԱԺ դահլիճը նախատեսված է միայն Ազգային ժողովի նիստերի և լսումների համար։ Մարուքյանը մեկ այլ մտահոգություն էլ է հայտնել. «Իմ քայլը» խմբակցության նիստն արդեն մի քանի անգամ անցկացվում է գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև երեկվա նիստին է մասնակցել: Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները տարանջատված են, իսկ նման քայլերով, Մարուքյանի համոզմամբ, դրանք միաձուլվում են