Array ( [mr_id] => 78025 [mr_node] => 71637 [mr_media] => 72883 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72883 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72883.jpg [media_name] => jWIKxv5bCPvbkfv0jHbDaP8L80.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 14:58:33 )
Facebook Instagram Youtube
Արա Բաբլոյանը հրաժեշտ է տվել խորհրդարանին և լրագրողներին
Բաբլոյանը հրաժեշտի խոսքի գլխավոր շեշտադրումները եղել են որպես բժիշկի՝ նա մաղթել է առողջություն ու խաղաղություն:

Տոնածառն ու տոնական սեղաններն` ինչպես ամեն տարի, բայց առանց աշխուժության ու առանց լրագրողների ավանդական առատության: Լրագրողները բաժակները վերցրին միայն այն ժամանակ, երբ Արա Բաբլոյանն իրենց մոտեցավ:

6-րդ գումարման խորհրդարանի խոսնակը ելույթը սկսեց աշխույժ բարևով` խոսքի գլխավոր շեշտադրումներն անելով որպես բժիշկ: Բժիշկ Բաբլոյանը մաղթում է երկու բան` առողջություն ու խաղաղություն: Արա Բաբլոյանը նշում է, որ խորհրդարանում արեց, ինչ կարող էր: Հիմա վերադառնում է առողջապահություն: Այնտեղից կհետևի, բայց ոչ թե քաղաքականությանը, այլ` զարգացումներին:

Արա Բաբլոյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց իր կողքին կանգնած աշխատակազմի ղեկավարին: Արա Սաղաթելյանը հասցրեց տնտեսած միջոցներով կարճ ժամկետում պատշաճ տեսքի բերել երկրի երկրորդ կառույցը, տարիների կեղտից մաքրեց հատակն ու փոխեց գորգերը, արեց այն, ինչ լրագրողական համայնքը պահանջել է բոլոր ժամանակներում` ստեղծել աշխատանքի արժանավայել պայմաններ, մամուլի սրահը համապատասխանեցնել անվանը: Բայց արվածը Արա Սաղաթելյանի ծրագրածի մի մասն էր ընդամենը:

Արա Սաղաթելյանի գլխավոր գաղափարներից մեկը թրեյնինգ կենտրոն ստեղծելն էր` լրագրողների ու աշխատակազմի համար: Վրաստանի օրինակով:

Ընդունելության եկել էին նաև երկու ԲՀԿ-ական և Էդմոն Մարուքյանը: Արա Բաբլոյանի կողքին Արփինե Հովհաննիսյանն է: Նա էլ կզբաղվի մասնագիտական գործունեությամբ` իրավաբանությամբ: Քաղաքականության մեջ նախագծեր կան, բայց հիմա չի բացահայտում:

Այդ պահին Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակից ռաբիս էր լսվում: ԲԱնվորներն են ոտքից գլուխ փոխում սենյակը` պատրաստելով նոր փոխնախագահի համար: