Array ( [mr_id] => 78026 [mr_node] => 71638 [mr_media] => 64735 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64735 [media_album] => 10 [media_path] => media/2017/02/64735.jpg [media_name] => KYH.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-02-25 17:37:38 )
Facebook Instagram Youtube
Սահմանադրության փոփոխության առաջարկ. 200 հազար ստորագրություն հավաքելու համար տրվել է 45 օր
Սահմանդրության փոփոխությունների նախագիծը հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում:

Սահմանադրության մեջ փոփոխություներ կատարելու համար Կենտրոկան ընտրական հանձնաժողով է դիմել «Փոխենք միասին» նախաձեռնության անդամ Հովհաննես Մարգարյանը: ԿԸՀ-ն 45 օր է տվել 200 հազար ստորագրություն հավաքելու և սահմանդրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար: Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ 45 օրը քիչ է:

Ստորագրությունները պետք է հավաքել մարզպետարաններում, համայնքապետարաններում և վարչական շրջանների ղեկավարների հատկացրած սենյակում, համայքնային ծառայողի աջակցությամբ: Հետհաշվարկը սկսվել էր դեկտեմբերի 28-ին, սակայն այդ օրից մինչև հունվարի 8-ը պետական ծառայողները արձակուրդ էին: Օրենքն էլ արգելում է, որ նախաձեռնող խմբի անդամները ստորագրություն հավաքեն փողոցում կամ մարդկանց տներ այցելելով:

Սահմանդրության փոփոխությունների նախագիծը հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում: 34 հոդված ունեցող նախագիծը մեծ մասամբ վերաբերում է նախագահի լիազորությունների մեծացմանը և վարչապետի միանձնյա որոշումների վերահսկմանը:

Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ պետության ղեկավարին պետք է ընտրել ուղիղ քվեարկությամբ, օժտել առաջնային մանդատով: Բացի այդ, սահմանդրությամբ պետք է ամրագրվի, որ երկրի ղեկավարը պատասխանատու է պետության անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովման համար:

Հովհաննես Մարգարյանը առաջարկում է նաև սահմանադրորեն ամրագրել, որ Հայաստանը երաշխավորում և ապահովում է Առաքելական եկեղեցու բնականոն և անվանգ գործունեությունը: Ստորագրահավաք կազմակերպելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է: Եթե չհասցնեն հավաքել, նորից են անցնակցնելու: