Array ( [mr_id] => 78022 [mr_node] => 71641 [mr_media] => 72886 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72886 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72886.jpg [media_name] => 810018.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 15:28:05 )
Facebook Instagram Youtube
Շտապօգնության ծառայությունն անցած տարի սպասարկել է 247.883 կանչ
Տոն օրերին սննդային թունավորման դեպքերը քիչ են եղել:

Երևանում շտապօգնության կանչերն ու հիվանդանոց տեղափոխվածների թիվը 2017 թվականի համեմատ ավելացել է: 2018 թվականին շտապօգնության ծառայությունը սպասարկել է 247 հազար 883 կանչ, որը 13 հազար 210-ով ավելի է 2017 թվականի կանչերից: Մանուկների բուժման կանչերի թիվը 2018 թվականին 26 հազար 559 է եղել. սա նույնպես 2017 թվականի համեմատ ավելի է: 2018 թվականին նվազել են սուր շնչառական հիվանդությունների և սրտային հիվանդությունների պատճառով արված կանչերը: Տոն օրերին սննդային թունավորման դեպքերը քիչ են եղել:

«Հունվարի 4-ին շտապօգնության ծառայությունում գրանցվել է առավելագույն կանչերի թիվը՝  956 կանչ, որի արդյունքում 182 հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց»,- ասել է ԱՆ շտապօգնություն տնօրեն Թագուհի Ստեփանյանը