Array ( [mr_id] => 78041 [mr_node] => 71643 [mr_media] => 72888 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72888 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72888.jpg [media_name] => 01.07.15-2526viva.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 15:37:55 )
Facebook Instagram Youtube
«ՎիվաՍել ՄՏՍ»-ի օգնությամբ Ավդալյանների ընտանիքը Նոր տարին դիմավորել է նոր տանը
Ծրագիրը շարունակական է: «ՎիվաՍել ՄՏՍ»-ի ու Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի աջակցությամբ՝ 2019-ին էլ շատ ընտանիքներ տանիք կունենան:

Ավդալյանները Նոր տարին դիմավորեցին նոր տանը: 8 տարի տևած շինարարական աշխատանքները վերջապես ավարտվեցին՝ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի ու Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի աջակցությամբ: 

Սարմեն Ավդալյանը մինչև բնակարանամուտը տոնելը կնոջ ու երկու երեխաների հետ ապրել է հայրական փոքր տանը: Այսուհետև կապրի Ներքին Բազմաբերիդ երկհարկանի իր առանձնատանը: 

Բնակարանամուտի ու Ամանորի ուրախությունը ընտանիքի հետ նշեցին նաև գործընկեր կառույցների ղեկավարները: Հուսալով, որ Ավդալյանները նոր տարում նոր հաջողություններ կունենան:

Ավդալյանները բնակաարանաշինության ծրագրի 2018-ի վերջին շահառուն են: Բայց այս ծրագիրը կունենա շարունակություն: 2019 ևս շատ ընտանիքներ տանիք կունենան: