Array ( [mr_id] => 78045 [mr_node] => 71645 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ներքին օրակարգի հարցեր
Մինչև այս խորհրդարանական մյուս ընդդիմությունը` «Լուսավոր Հայաստանը», այդ պաշտոնում Մանե Թանդիլյանին առաջադրելու մտադրություն էր հայտնել: Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ առանց «Իմ քայլը» դաշինքի քվեների չեն կարող ընտրել փոխնախագահ:

Երկարատև քննարկումներից հետո, ի վերջո ԲՀԿ-ն գաղտնազերծեց Ազգային ժողովի փոխնախագահի իր թեկնածուի անունը: ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում փոխնախագահի թեկնածու է ընտրվել Վահե Էնֆիաջյանը:

Մինչև այս խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը` «Լուսավոր Հայաստանը», այդ պաշտոնում Մանե Թանդիլյանին առաջադրելու մտադրություն էր հայտնել: Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ առանց «Իմ քայլը» դաշինքի քվեների չեն կարող ընտրել փոխնախագահ: Այս հարցին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինչ որ սկզբունք պետք է ընտրվի Ազգային ժողովի փոխնախագահ ընտրելիս և հավանաբար այդ սկզբունքը կլինի այն, որ դաշինքը կաջակցի ամենաշատ ձայն հավաքած երկրորդ քաղաքական ուժին, որը ԲՀԿ-ն է: Նախօրեին Էդմոն Մարուքյանը այս մոտեցումն անընդունելի համարեց և պնդեց, որ իրենք փոխնախագահ միևնույն է առաջադրելու են:

Ազգային ժողովի փոխնախագահի հարցը քննարկվել է նաև «Իմ քայլ» խմբակցության դռնփակ նիստում: Լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ նիստի ընթացքում որոշում չեն կայացրել, թե ԱԺ ընդդիմադիր ո՛ր փոխնախագահի թեկնածուին են պաշտպանելու: Նա նաև չհստակեցրեց այդ հարցում խմբակցությունը միասնական, թե անհատական դիրքորոշում է հայտնելու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ չի կարելի երկրի քաղաքական գլխավոր դահլիճում խմբակցության նիստ գումարել: Բացի այդ` խմբակցության նիստին մասնակցել է վարչապետի պաշտոնակատարը: Մարուքյանի կարծիքով՝ սա դեմ է օրենսդիր և գործադիր իշխանությունները տարանջատելու սկզբունքին: