Array ( [mr_id] => 78044 [mr_node] => 71647 [mr_media] => 72890 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72890 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72890.jpg [media_name] => f546d710faf855_546d710fafbf9.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-11 17:09:16 )
Facebook Instagram Youtube
Ավտոներկրողները բողոքում են մաքսազերծման նոր մեխանիզմի հաշվարկի դեմ
Ոստիկանության աշխատակիցների հետ բանակցելուց հետո որոշվել է կառավարության հետ հանդիպումը հետաձգել:

Բրազիլիայի հրապարակում ավտոներկրողներն են հավաքվել: Ակցիայի մասնակից Տիգրան Ավետիսյանը մինչև հունվարի մեկն է մեքենան ներկրել Հայաստան, գումար չի ունեցել՝ մեքենան մաքսազերծելու համար: Տոներից հետո գնացել է մաքսատուն և տեղեկացել, որ մաքսավճարը 300 դոլար ավելի է, քան ինքն էր նախատեսել:

Տիգրանն ասում է, որ իր ներմուծած մեքենան ճապոնական է: Ինվոյսի փաստաթղթերն, ըստ նրա, արժանահավատ են, սակայն ՊԵԿ-ն անտեսել է: Ավտոներկրողը հարցնում է՝ ինչո՞ւ է ՊԵԿ-ը նոր հաշվիչ մեխանիզմով հաշվում մաքսազերծման գումարը: Տիգրանը նաև նամակ է գրել ՊԵԿ-ին, պատասխանը չի բավարարել: 

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ «Ժամը» լրատվականին հայտնել է, որ մինչև դեկտեմբերի 31-ն է մեքենա ներկրել Վրաստանից: Նրա խոսքով՝ մաքսատունը ինվոյսը համարել է անարժանահավատ: ՊԵԿ-ի կայքէջում տեղադրված մեքենաների մաքսազերծման նոր մեխանիզմն, ըստ ավտոներկրողի, բարձր է հաշվել մաքսազերծման գումարի չափը:

Ակցիայի մասնակիցները պետք է շարժվեին ՊԵԿ, այնուհետև՝ կառավարություն: Նրանք նախատեսել էին իրենց դժգոհությունները ներկայացնել վարչապետի պաշտոնակատարին: Ոստիկանության աշխատակիցների հետ բանակցելուց հետո որոշվեց այդ հանդիպումը մի քանի օր հետաձգել: