Array ( [mr_id] => 78049 [mr_node] => 71648 [mr_media] => 72891 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72891 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72891.jpg [media_name] => Zoro Manveli dem boxoq veraqnnich qreakan dataranum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-12 12:37:48 )
Facebook Instagram Youtube
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվել է
Ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննության նիստը հետաձգելու պատճառը տեխնիկական է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Այս դատական նիստին Մանվել Գրիգորյանը չէր ներկայացել: Պաշտպանի պնդմամբ խնդիրը Գրիգորյանի առողջությունն է, սակայն վստահեցրեց, որ իր պաշտպանյալը ցանկություն է հայտնել ներկա գտնվել նիստին։ Մկրտչյանը վստահ է, որ եթե Մանվել Գրիգորյանի գործը հասնի դատարան, ապա նա անմեղ է ճանաչվելու։ Նա շանտաժ է որակում դատախազության հայտարարությունը, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է:

Այդ ընթացքում` դատական նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են կրկին ձերբակալել Մանվել Գրիգորյանին: Արսեն Մկրտչյանը սա համարեց անթույլատրելի և ճնշում` արդարադատության նկատմամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցից անմիջապես հետո պաշտպանի հետ բանավեճի բռնվեցին Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու կողմնակիցները: Նրանք մի պահ նույնիսկ արգելափակեցին փաստաբանի մեքենան:

Բողոքի ակցիան մեկնարկել էր վաղ առավոտյան Էջմիածնում: Նրանք քաղաքացիներին կոչ էին անում հավաքվել դատարանի մոտ` Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով: Դրանից հետո դատախազությունը հայտարարել էր, այդ որոշումը բողոքարկելու մտադրության մասին: Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ: