Array ( [mr_id] => 78050 [mr_node] => 71649 [mr_media] => 72892 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72892 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72892.jpg [media_name] => Ani Paylan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-12 12:47:50 )
Facebook Instagram Youtube
Դիարբեքիրի դատախազությունը խորհրդարանից պահանջել է պատգամավոր Կարո Փայլանին զրկել անձեռնմխելիությունից
Փայլանը մեղադրվում է 301-րդ հոդվածով՝ թրքությունը վիրավորելու մեջ:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը կարծում է, որ թրքությունը վիրավորելու համար պատիժ սահմանող 301-րդ հոդվածով Թուրքիայի իշխանությունները փորձում են լռեցնել իրեն:

Մեջլիսի վիճաբանությունների, քաշքշուկների կենտրոնում պարբերաբար հայտնվող, սուր ելույթներով առաջին դեմքերին քննադատող և թուրքական պետական ամբիոնից հայերեն խոսող Փայլանին այս հոդվածով ներկայացվող մեղադրանքը պարզապես թուրքական պոռթկում էր:

301-րդ հոդվածը հակաքեմալիստներին ճնշելու գլխավոր լծակն է: Դինքի սպանությունից հետո, որին նույնպես մեղադրում էին այս հոդվածով, Թուրքիայի իշխանությունները խոստացել էին դրա գործածումը հասցնել նվազագույնի: Հոդվածը փոփոխվել է: Այժմ դրանով հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է արդարադատության նախարարության թույլտվությունը: Փայլանի գործով այն արդեն կա:

Թուրքագետի խոսքով անձեռնմխելիությունից զրկելու հեռանկարն իրատեսական է, բայց զարգացումները կլինեն չափավոր դրամատիկ: Հայ պատգամավորի դեմ ճնշումները Վարուժան Գեղամյանը տեղավորում է քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ արշավի շրջանակում: Մարտին Թուրքիայում սպասվում են տիմ ընտրություններ: Թեժ պայքար է լինելու և թուրքական իշխանություններն ակտիվ պատրաստվում են ` փորձելով սահմանափակել քրդերի հնարավորությունները: Փայլանը պատգամավոր է քրդամետ կուսակցությունից:

Ամեն ինչ հասել է այնտեղ, որ Թուրքիայի նախագահն սպառնում է` եթե արևելյան նահանգներում հաղթեն քրդերը, ինչպես վերջին ընտրություններին, միևնույն է քուրդ քաղաքապետեր և գյուղապետեր չեն լինի: Նրանց կփոխարինեն: Այսպիսի փորձ Թուրքիան արդեն ունի: Բանտերում են պաշտոնանկ արված տասնյակ քուրդ քաղաքապետեր:

Պայքարին մասնակցում են նաև հայեր: Օրինակ Պոլսի հայաշատ կղզիներում առաջադրվել է հայ Նուրհան Չեթինքայան: Իշխող կուսակցությունը շտապել է պատասխանել` նրա հետ մրցակցության մեջ դնելով թուրք թեկնածուի: