Array ( [mr_id] => 78092 [mr_node] => 71662 [mr_media] => 72904 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72904 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72904.jpg [media_name] => ea77b16f-cafa-4b47-b6e7-4c71b16ea096.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-12 16:01:28 )
Facebook Instagram Youtube
Տիգրան Հեքեքյան. Պատը քանդվելու վտանգի մասին զգուշացրել էինք, հիմա կդիմենք դատարան
Ըստ Մեսչյանի՝ պատի փլուզումն անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք է:

Արամի 23 հասցեի պատմական հուշարձան շենքի մոտ բողոքի ակցիա է: Գիշերը փլուզվել է շենքի պատերից մեկը: Վթարված շենքի պատճառով՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի սաները մի քանի ամիս է` չեն պարապում: Խմբի ղեկավար՝ Տիգրան Հեքեքյանի խոսքով` կենտրոնի սաները համերգների ու շրջագայությունների էլ չեն գնում: Շենքի աղետալի մասին բազմաթիվ ահազանգեր են եղել. վերջերս էլ` Վարչապետի այցից հետո մշակույթի փոխնախարարն է այցելել Արամի 23 և լուծման տարբերակներ առաջարկել:

Հեքեքյանը հիշեցրեց, որ իրենք միշտ զգուշացրել են, որ պատը քանդվելու վտանգի մասին: Այժմ` պատրաստվում են դիմել դատարան:

Ուշ Երեկոյան դեպքի վայր է այցելել մշակույթի նախարարի պաշտոնակատարը: Լիլիթ Մակունցը վստահեցրել է, որ միջոցներ կձեռնարկեն շենքը վերականգնելու համար:

Մշակույթի նախարարության մեկ այլ պաշտոնյա պնդում է, որ փլուզման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է: Տիգրան Գալստյանի խոսքով` շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել հարակից տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար փոս փորելու հետևանքով, որի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը:
Մշակույթի նախարարությանը հակադարձում է Երևանի գլխավոր ճարտարապետը: Արթուր Մեսչյանը նշում է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձան համարվող վթարված պատն ամրացնելու հարցը քննարկել են երեք ամիս, ներկայացրել են նախագծերը, որոնք սակայն մշակույթի նախարարությունը չի հաստատել:

Հուշարձանների պատասխանատուն մշակույթի նախարարությունն է: Գլխավոր ճարտարապետի խոսքով` «Հին Երևան» նախագծի ճարտարապետի հետ պատրաստվում են մշակել նախագիծ, որով կապահովվի գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը: Փլուզման հետևանքով Արամի փողոցի մի մասը փակ է լինելու երթևեկության համար: Փրկարարները սահմանազատել են տարածքը, «Փոքրիկ երգիչների» փորձասենյակի դաշնամուրը տեղափոխել են շենքի համեմատաբար անվտանգ հատված: