Array ( [mr_id] => 78093 [mr_node] => 71664 [mr_media] => 72905 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72905 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72905.jpg [media_name] => f5a6f156dab1c6_5a6f156dab206-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-12 16:11:12 )
Facebook Instagram Youtube
Թալանել են Լոռու մարզի դատախազի վարձակալած բնակարանը
Ոստիկանները հետապնդել ու բռնել են գողերին: Նրանք Վանաձորի բնակիչներ են:

Լոռու մարզում թալանել են դատախազ Արսեն Մարտիրոսյանի վարձակալած բնակարանը: Անհայտ անձինք ժամը 20:30-ին կոտրել են դռան կողպեքը: Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ գողություն է կատարվում և անմիջապես մեկնել դեպքի վայր: Իրավապահները տեսել են, թե ինչպես են 4 հոգի գողոնը տեղափոխում մեքենայի մեջ: Սկսվել է հետապնդում, կասկածյալներին բռնել են Նարեկացու փողոցում: Պարզվել է, որ 4-ն էլ Վանաձորի բնակիչներ են: Երկուսի մոտ հայտնաբերվել են դանակներ: Հարուցվել է գործ: Կասկածյալները ձերբակալվել են: