Array ( [mr_id] => 78086 [mr_node] => 71669 [mr_media] => 72907 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72907 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72907.jpg [media_name] => Vitali Manvel boxoq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 12:07:37 )
Facebook Instagram Youtube
Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջողները փակել են դեպի օդակայան տանող ճանապարհը, ապա բացել
Իրավապահները փորձել են բացել ճանապարհը, ինչից հետո սկսվել է քաշքշուկ` ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարներն ակցիան կշարունակեն երկուշաբթի:

Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին: Ոստիկանությունը ցուցարաներից պահանջում է բացել ճանապարհը, քանի որ բողոքի գործողությունը խոչընդոտում է այլ քաղաքացիների ազատ տեղաշարժին: Իրավապահների ու ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց, բայց ճանապարհն այդպես էլ չբացվեց: 

Նույն պահին Էջմիածնում մեկ այլ ակցիա էր. ցուցարարները պատրաստվում էին ավտոերթ անցկացնել քաղաքում, որի թույլտվությունը ստացան քաղաքապետից, հեռախոսով: 

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ պայքարողները պահանջեցին, որ բողոքի գործողության վայր գան Արմավիրից ընտրված իրենց պատգամավորները: Քիչ անց, նրանց մոտեցան «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Հայկ Սարգսյանը և Վիկտոր Ենգիբարյանը: Նրանք ևս հորդորեցին բացել ճանապարհը։

Տևական բանակցությունից հետո ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել ցույցն ու հանդիպել երկուշաբթի: Նրանք պատրաստվում են զուգահեռ բողոքի ակցիա անցկացնել նաև Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում: