Array ( [mr_id] => 78106 [mr_node] => 71671 [mr_media] => 72910 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72910 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72910.jpg [media_name] => Manu AJ copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 12:22:37 )
Facebook Instagram Youtube
7-րդ գումարման Ազգային Ժողովը սկսել է աշխատանքը
7-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստը բացել է խորհրդարանի ավագագույն պատգամավոր Կնյազ Հասանովը: Նորակազմ խորհրդարանին հայրապետական օրհնությունը հղել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ելույթ ունեցավ նաև Նախագահ Արմեն Սարգսյանը:

Ազգային ժողովի առաջին նիստին պատգամավորներին ամբիոնից դիմավորում են Նախագահը, Կաթողիկոսն ու ամենատարեց պատգամավորը: Հենց Կնյազ Հասանովն է այս անգամն էլ սկսելու անդրանիկ նիստը: Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին հայրապետական օրհնությամբ եկել էր Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ վերջում՝ միասնական աղոթք Կաթողիկոսի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ շնորհավորելով նորընտիր պատգամավորներին՝ հիշեցրեց սկսվում է նոր փուլ: Արմեն Սարգսյանը նաև շեշտում է՝ շատ աշխատանք կա նաև խորհրդարանական դիվանագիտության ոլորտում: Պետք են պրոֆեսիոնալ մոտեցումներ և ունակություններ:

Խմբակային երդումից հետո՝ Ինչպես առաջին դասին՝ անուն առ անուն հնչեցին բոլոր պատգամավորների անուն ազգանունները: Ներկա-բացակայից հետո նորաթուխ պատգամավորները գրանցվեցին, բայց առաջին անգամից չստացվեց:

132-ից ի վերջո կարողացան գրանցվել 120-ը: Մինչև խորհրդարանի ղեկավարության ձևավորումը նիստը վարող ամենատարեց պատգամավորը ծանոթացրեց՝ ով, երբ, ինչպես պետք է քվեարկի, երբ կլինեն մեծ ու փոքր ընդմիջումները: