Array ( [mr_id] => 78096 [mr_node] => 71673 [mr_media] => 72911 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72911 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72911.jpg [media_name] => images.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 12:26:48 )
Facebook Instagram Youtube
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Օդերևութաբանների կանխատեսմամբ` ձյուն կգա նաև վաղը և մյուս օրը:

Առատ ձյան պատճառով առավոտից Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանից ստացված տեղեկությամբ` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուս-վրացական սահմանի ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: Օդերևութաբանների կանխատեսմամբ` ձյուն կգա նաև վաղը և մյուս օրը: