Array ( [mr_id] => 78099 [mr_node] => 71675 [mr_media] => 72913 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72913 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72913.jpg [media_name] => AR-190119724.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 12:42:52 )
Facebook Instagram Youtube
Գդանսկի քաղաքապետին դանակահարել են
Միջադեպը տեղի է ունեցել բարեգործական համերգի ժամանակ:

Գդանսկում դանակահարել են քաղաքապետ Պավել Ադամովիչին: Դանակի մի քանի հարված ստացած պաշտոնյային ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել բարեգործական համերգի ժամանակ: 27-ամյա տղամարդը, դանակը ձեռքին, բարձրացել է բեմ և բղավել, որ Լեհաստանի նախորդ կառավարության օրոք ինքն անօրինական է ազատազրկվել: Սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ նա դանակահարել է քաղաքապետին: Ըստ ոստիկանության` Պավել Ադամովիչը ստացել է դանակի մի քանի հարված` փորին և կրծքավանդակին: Բժիշկները Գդանսկի բնակիչներին կոչ են արել արյուն հանձնել` նշելով, որ Ադամովիչի վիճակը ծայրահեղ ծանր է: 27-ամյա կասկածյալը 5 ու կես տարվա ազատազրկման էր դատապարտվել Գդանսկում 4 բանկ կողոպտելու համար: