Array ( [mr_id] => 78113 [mr_node] => 71686 [mr_media] => 72919 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72919 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72919.jpg [media_name] => DAT- DATARAN copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 16:11:09 )
Facebook Instagram Youtube
Մանվել Գրիգորյանի փաստաբաններն ինքնաբացարկ են հայտնել դատավորին
Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ցույցը շարունակել են Մանվել Գրիգորյանին կալանավորել պահանջող ցուցարարները:

Վերաքննիչ դատարանում վերսկսվել է Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու վերաքննիչ բողոքի քննությունը: Փաստաբանները համոզված են, որ գործը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Դատական նիստն ընդմիջվել է, դատավորը հեռացել է խորհրդակացական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այդ ընթացքում Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ցույցը շարունակել են Մանվել Գրիգորյանին կալանավորել պահանջող ցուցարարները: Մի խումբ էլ հավաքվել էր աջակցություն հայտնելու Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսե Մկրտչյանին, որի մեքենան ցուցարարները վնասել էին ուրբաթ օրը կյացած բողոքի ակցիայի ժամանակ: