Array ( [mr_id] => 78132 [mr_node] => 71689 [mr_media] => 72922 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 72922 [media_album] => 1 [media_path] => media/2019/01/72922.png [media_name] => 1111-1.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-01-14 17:35:59 )
Facebook Instagram Youtube
Գյումրի 18-րդ դպրոցի մարտկոցների մի մասը գողացել են
Գյումրու 18-րդ դպրոցում ջեռուցման մարտկոցներն անհետացել են. տնտեսվարը հրաժարվել է տեսախցիկի առաջ ներկայացնել խնդիրը:

Շինարարն այս դպրոցի ջեռուցման համակարգը մաս-մաս է անցկացվել: Մարտկոցները գողացել են այն տարածքից, որտեղ ձեռուցվում դեռ չէր անցկացվել: Իսկ այ դպրոցի այն հատվածում, որտեղ մարտկոցները հասցրել էին տեղադրել, այսօր վերսկսվել են դասերը, որոնք դադարեցվել էին նոյեմբերին: Բացակաները շատ են, դպրոց եկածներն էլ վերարկուներով ու գլխարկներով են դասի նստում: 

Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում դպրոցի մասնաշենքը կապահովվի լոկալ ջեռուցմամբ : շինարարը նոր մարտկոցներ է գնել, որպեսզի աշխատանքն ավարտի: Գողության փաստով սկսվել է նախաքննություն: