Array ( [mr_id] => 79000 [mr_node] => 72251 [mr_media] => 73318 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73318 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73318.jpg [media_name] => կառնուտ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-06 17:17:31 )
Facebook Instagram Youtube
Կառնուտի դպրոցում հակասանիտարական վիճակ է
Կոյաջրերը կուտակվել են շենքի տակ, էլեկտրական մալուխները բռնկվում են:

15 տարի առաջ շահագործման հանձնված շենքում միայն 2 սանհանգույց է գործում` այն էլ մասամբ: Շինարարության ժամանակ կոյուղին կառուցվել է նորմերի խախտումներով: Դա է պատճառը, որ կոյաջուրը մի քանի տարի լցվում է դպրոցի շենքի հիմքի տակ: 

Դպրոցի տնօրինությունը ստիպված կլինի փակել երկու սանհանգույցները: 130 աշակերտներն օգտվում են հենց այս սանհանգույցներից, որտեղ նույնիսկ ոտք դնելը վտանգավոր է:

Աշակերտների ծնողները ցանկացել են սեփական միջոցներով նորոգել կոյուղին, բայց երբ հաշվել են` պարզվել է, որ մեծ ներդրումներ են պետք: Ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգն անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել: Կառնուտի դպրոցում մեկ տասնամյակ դասերն անցնում են գարշահոտության մեջ: 

Դպրոցի մյուս խնդիրը էլեկտրական հոսանքի լարերի ցանցն է: Կառնուտում գազ չկա և շենքը ջեռուցվում է էլէկտրականությամբ: Մաշված լարերն էլ հաճախ այրվում են գերծանրաբեռնվածությունից: 

Միայն այս տարեսկզբից դպրոցը 3 անգամ փրկել են հրդեհից: Հոսանքալարերը հաճախ են բռնկվում: Տնօրենը մտահոգ է, որ մի օր չեն հասցնի հրդեհը շիջել: 

Կառավարության հրատապ ծրագրով 14.5 միլիոն դրամ է հատկացվել Կառնուտի դպրոցի նորոգմանը: Նախագիծն արդեն կա, բայց նախատեսված գումարը չի բավարարի ջրահեռացման համակարգն ու էլեկտրական լարերն ամբողջությամբ փոխելուն: