Array ( [mr_id] => 79011 [mr_node] => 72252 [mr_media] => 73319 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73319 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73319.jpg [media_name] => 951633.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-06 17:44:39 )
Facebook Instagram Youtube
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
Լեւոն Ջուլֆալակյանը համարում է, որ նախապատրաստական առումով սա քառամյակի ամենաբարդ տարին է:

Արթուր Ալեքսանյանի վերականգնողական փուլն ավարտվում է. շուտով Oլիմպիական չեմպիոնն ԱՄՆ-ից կվերադառնա հայրենիք: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ սպասում են մարզիչների վերջնական պատասխանին, թե ինչ ծանրաբեռնվածությամբ Ալեքսանյանը կարող է մասնակցել մարզումներին:

Հավաքականի մարզիչը համոզված է, որ որդին՝ պատգամավոր Արսենա Ջուլֆալակյանը կկարողանա համատեղել մարզական եւ քաղաքական գործունեությունը: Դրա մասին է վկայում Նիսում կայացած միջազգային մրացաշարում Ջուլֆալակյան կրտսերի հաղթանակը:

Լեւոն Ջուլֆալակյանը համարում է, որ նախապատրաստական առումով սա քառամյակի ամենաբարդ տարին է: 

Օլիմպիական խաղերին ընդառաջ պետք է հստակեցվի հավաքականի կազմը եւ ըմբիշների ժամանակացույցը: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ կազմով մեր թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, սակայն Ջուլֆալակյանը նշեց, որ Արթուր Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ՝ բաց կթողնի աշխարհամասի գլխավոր ստուգատեսը: