Array ( [mr_id] => 79010 [mr_node] => 72253 [mr_media] => 73289 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73289 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73289.jpg [media_name] => 11680653.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-05 14:41:07 )
Facebook Instagram Youtube
Բեռլին - Երևան չվերթի ավատոմսերը գրասենյակներից գնած մարդիկ կստանան փոխհատուցում
Բեռլին - Երևան ուղիղ չվերթները դադարեցվել են: Պատճառը Գերմանիա ավիաընկերության սնանկացումն է:

Նախօրեին Գերմանիա ավիաընկերության սնանկացման մասին տեղեկացրել էր «Զվարթնոց» օդակայանի ֆեյսբուքյան էջը: Ուղևորները կարող էին կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական գրասենյակի հետ: Իրավիճակը Սիդոն Թրեվլին էլ է անակնկալի բերել: «Գերմանիա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչը ավիաընկերության սնանկացման մասին իմացել է փետրվարի 5-ի` վաղ առավոտյան: 

Փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնք իրենց ավատոմսերը գնել են Սիդոն Թրեվլի գրասենյակից կամ գործընկեր տուրիստական ընկերություններից: 

Ընկերությունը սկսել է փոխհատուցումը: Առաջնահերթություն կտան նրանց, որոնց չվերթները ավելի մոտ են: Առաջարկում են նաև ալտերնատիվ տարբերակներ` հավելավճարով տրամադրել այլ ուղղղություններով ավատոմսեր: