Array ( [mr_id] => 79003 [mr_node] => 72258 [mr_media] => 73320 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73320 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73320.jpg [media_name] => DIVERSANT MEC copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 11:18:51 )
Facebook Instagram Youtube
Ազատ արձակված ադրբեջանցի զինծառայողը 3-րդ երկիր կուղարկվի
Պատժաչափը լրանալու նախօրեին Հուսեյնզադեն նամակով դիմել է Արցախի նախագահին՝ խնդրելով իրեն չհանձնել Ադրբեջանին:

Էլնուր Հուսեյնզադեն պատժի ժամկետը լրանալուն պես՝ դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից: Արցախի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կատարվածը կարճ է բնութագրում՝ օրենքի պահանջ է:

Ադրբեջանի զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն 2017թ. փետրվարի 1-ին, Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության պետական սահմանը: Հենց այդտեղ էլ նրան ձերբակալել էին: 

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր երկու տարվա ազատազրկման: Պատժի ժամկետն ավարտվել է: Պատժաչափը լրանալու նախօրեին Հուսեյնզադեն նամակով դիմել է Արցախի նախագահին՝ խնդրելով իրեն չհանձնել Ադրբեջանին:

Ստեփանակերտը նախընտրեց պատժաչափը կրած ադրբեջանցի զինծառայողին երրորդ երկիր ուղարկել: Գործընթացը սկսված է: Ճիշտ է, ասում են, որ կարելի էր փոխանակել: Բայց նախ և առաջ Ադրբեջանը չի ցանկանա դա: Մյուս կողմից, այդ մարդը չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան:

Ադրբեջանից հնչած ուղերձները նույնպես փաստում են, որ Էլնուրին գրկաբաց չեն սպասում՝ այնտեղ. Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածով Էլնուր Հուսեյնզադեին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել 2017-ին և նա գտնվում է հետախուզման մեջ: