Array ( [mr_id] => 79012 [mr_node] => 72260 [mr_media] => 73322 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73322 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73322.jpg [media_name] => Vitali boxoqner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 11:50:46 )
Facebook Instagram Youtube
Բողոքներ կառավարության շենքի մոտ
Գործադիրը չի փոխի բազային ֆինանսավորման ձևը: Կառավարության նիստում աջ ղեկով մեքենաների հարցը չի քննարկվել: Բնակիչները պահանջում են իրենց բնակարանների վկայականները:

Գիտական համայնքի ներկայացուցիչները կառավարության շենքի դիմաց պահանջում են վերանայել բուհերի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևը: Ըստ այդ որոշման, գիտության բազային ֆինանսավորումը պետք է տրամադրվի մրցութային կարգով՝ որպես դրամաշնորհ: Այդ որոշման պատճառով գիտաշխատողները զրկվում են իրենց աշխատանքից: 

Թեման դրսից տեղափոխվեց ներս. կառավարության նիստի ժամանակ վարչապետը կրթության և գիտության նախարարից հետաքրքրվեց՝ իրենք հաշվի առե՞լ են, որ բազային ֆինանսավորման ձևը փոխելիս բազմաթիվ գիտնականներ կարող են զրկվել իրենց աշխատանքից: 

Գործադիրը փոխեց որոշումը. գիտաշխատողները եւս մեկ տարի կաշխատեն նույն պայմաններով: Փոփոխությունները կգործեն եկող տարվանից: Մինչև այդ կսահմանվեն բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները:

Քիչ անց գիտնականններին միացան աջ ղեկով մեքենաների վարորդները՝ մեկ այլ բողոքով: Ղեկը աջ նախաձեռնության անդամները բողոքում են, որ անհայտ անձինքվնասում են հայ-վրացական սահմանին մնացած աջ ղեկով մեքենաները : 

Նրանք այսօր սպասում էին, որ գործադիրը նիստի ժամանակ պետք է քննարկեր Աջ ղեկով մեքենաները տարանցիկ գոտուց դուրս բերելու հարցը: Չի քննարկվել՝ տեխնիկական խնդրի պատճառով: Ավելի ուշ նրանց հետ հանդիպեց տրանսպորտի նախարարը և վստահեցրեց, որ հարցը կքննարկեն կառավարության հաջորդ նիստին:

Իրենց բնակարանների վկայականները ստանալու համար կառավարության շենքի դիմաց են հավաքվել Գևորգ Չաուշի փողոցի բնակիչները: Պատմությունը տասը տարվա է: Բնակարանը գնել են, սակայն կառուցողները ֆինանսական խնդիրների պատճառով բնակիչներին համոզել են վերադարձնել բնակարանների վկայականները: 

Կառուցապտողները բնակիչներին խոստացել են, որ վերցված գումարները վերադարձնելուն պես իրենց կտան վկայականները: Խոստումը չեն կատարել: Բնակիչները մտել են դատական քաշքշուկների մեջ, որոշումներն իրենց օգտին չեն եղել: 

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, իրենց խաբել են նախկին պաշտոնյաները և հիմա միակ հույսը նոր իշխանությունն է: Իրավապահ մարմիններից էլ պահանջում են ուսումնասիրել խնդիրը և պատժել կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավածններին: