Array ( [mr_id] => 79023 [mr_node] => 72262 [mr_media] => 62035 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 62035 [media_album] => 7 [media_path] => media/2016/06/62035.jpg [media_name] => davo brexit POQR copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-06-24 16:38:27 )
Facebook Instagram Youtube
«Բրեքզիթ»-ի փակուղին վերջնականապես քայքայել է բոլորի նյարդերը
Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը դատապարտել են Լոնդոնում:

Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ անմիտ «Բրեքզիթ»-ի աջակիցների համար դժոխքում հատուկ տեղ է հատկացված: Գործընկերոջ արտասովոր հայտարարությունը լրագրողները խնդրել են մենկաբանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին: Ստացվել է ավելի զավեշտալի:

Լոնդոնում զայրացած են: Պառլամենտում քննարկել են Տուսկի հայտարարությունը, որակել վիրավորանք բրիտանական պետության ու ժողովրդի հասցեին: Թվիթերը ողողված է քաղաքական գործիչների պատասխան վիրավորանքներով:

«Բրեքզիթ»-ը պետք է իրականություն դառնա մարտի վերջին: Կողմերը պատրաստ չեն, քանի որ բրիտանական պառլամենտը չի վավերացնում վարչապետի համաձայնեցրած գործարքը, իսկ եվրամիությունը հրաժարվում է վերաբանակցել: Սա նշանակում է, որ լինելու է կոշտ «Բրեքզիթ» ` տնտեսական աղետալի հետևանքներով: