Array ( [mr_id] => 79064 [mr_node] => 72266 [mr_media] => 73327 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73327 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73327.jpg [media_name] => 131655.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 12:32:54 )
Facebook Instagram Youtube
Թուրքիայում հայկական Սանասարյան խանի շենքը փոխանցվել է պետության
Հայկական կողմի փաստաբանը հայտարարել է, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:

Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշել է հայկական «Սանասարյան խանի»` Սանասարյան տան շենքի սեփականության իրավունքը վերադարձնել պետությանը: Շենքն այսուհետև պատկանելու է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Հենց այս կառույցի պահանջով է դատարանը վերանայել 2 տարի առաջ կայացրած իր իսկ վճիռը: Այն ժամանակ պետության խլած սեփականության իրավունքը վերադարձվել էր Պոլսո Հայոց պատրիարքարանին: Հայկական կողմի փաստաբանը հայտարարել է, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: «Սանասարյանի խան»-ը կառուցվել է 1881-ին` Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի նախաձեռնությամբ և Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովելու նպատակով: