Array ( [mr_id] => 79020 [mr_node] => 72267 [mr_media] => 73328 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73328 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73328.jpg [media_name] => f5c5bc99b05cba_5c5bc99b05cdb.thumb-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 12:36:24 )
Facebook Instagram Youtube
Ստամբուլում փլուզվել է 8-հարկանի բնակելի շենք
Ստամբուլում 8-հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 3 մարդ:

Ստամբուլի Քարթալ շրջանում փլուզվել է 8-հարկանի բնակելի շենք: Զոհվել է 3 մարդ, տուժել է 12-ը: Փլուզված շենքում ապրում էր 12 ընտանիք` 43 մարդ: Այն վթարային չէր, բայց վերևի երեք հարկերը կառուցվել են հիմնական 5 հարկանի շենքի վրա: Փլուզման հետևանքով տուժել է նաև հարևան շենքը, որի բնակիչներն անվտանգության նկատառումներով տարհանվել են: Դատախազություննը քննություն է սկսել, լրատվամիջոցներին արգելվել է լուսաբանել կատարվածը: