Array ( [mr_id] => 79034 [mr_node] => 72270 [mr_media] => 73330 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73330 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73330.jpg [media_name] => 620x460.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 14:29:13 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի գործ. Վերաքննիչ դատարանը որոշեց պահպանել Ռոբերտ Քոչարյանի կալանքը
Երկրորդ նախագահի կալանքը չվերացնելու որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի:

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո դահլիճից առաջինը դուրս եկավ մեղադրող կողմը: Պաշտպանական կողմի միջնորդությունը՝ փոխել Ռեբորտ Քոչարյանի խափանման միջոցը, մերժվեց, մեղադրող կողմի գլխավոր առարկությունն ըստ դատախազի, այն է, որ երկրորդ նախագահը կթաքնվի քննությունից և կխոչընդոտի միջդատական վարույթը: Քոչարյանը նիստին մասնակցել է: Ավելի ուշ որոշումը մեկնաբանեց նաև պաշտպանական կողմը:

Հայկ Ալումյանը վստահ է, որ յուրաքանչյուր իրավաբան, եթե աչքի տակով անցկացներ իրենց բողոքը, առնվազն տասը հիմք կգտներ, որպեսզի բավարարեր Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը: Որոշումը մեկնաբանել է նաև Ռոբերտ Քոչարյանը, երբ նիստից հետո խոսել է իր պաշտպանական խմբի հետ:

Երկրորդ նախագահի պաշտպանը խոսեց նաև ցուցմունքների մասին: դրանց մեծ մասի բովանդակության հետ համաձայն են: Նախաքննական գաղտնիք բացել չի կարող; մի ցուցմունք կա, որն ըստ Քոչարյանի պաշտպանի՝ իրականությանը չի համապատասխանում:

Երկրորդ նախագահի կալանքը չվերացնելու որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի, հերթական բողոքը կուղարկվի նաև Եվրոպական դատարան: