Array ( [mr_id] => 79025 [mr_node] => 72271 [mr_media] => 73331 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73331 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73331.jpg [media_name] => 13079968764_51b94567d0_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 14:33:52 )
Facebook Instagram Youtube
Վիկտոր Յանուկովիչը ԵՄ 3 երկրների մեղադրել է իրեն խաբելու մեջ
Ուկրաինան դավաճանության համար Յանուկովիչին դատապարտել է 13 տարվա ազատազրկման:

Եվրամիությանը դավադրության մեջ է մեղադրել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նա Ռուսաստանում ասուլիս է հրավիրել, ասել, որ եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ իրեն խաբել են, երբ Մայդանի ցույցերի թեժ օրերին երաշխավորել են ընդդիմության հետ հաշտության համաձայնագրի կնքումը: Դրանից հետո, ըստ Յանուկովիչի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ներկայացուցիչներն իրեն խաբել են: Յանուկովիչին Ուկրաինայում դատապարտել են 13 տարվա ազատազրկման դավաճանության համար:

  
«Ես միամտաբար խաբվեցի, բայց նրանք շարունակում են պատասխանատվություն կրել այդ համաձայնագրի համար: Ես ցանկանում են, որ նրանք ինձ պատասխան տան»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը: