Array ( [mr_id] => 79033 [mr_node] => 72274 [mr_media] => 59654 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59654 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59654.jpg [media_name] => ժողով.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:34:05 )
Facebook Instagram Youtube
ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստ. Նախագահն ու փոխնախագահը ընդդիմադիր են և լրագրող
Լրագրող-պատգամավորների մյուս առաջարկը ֆեյք նյուզերի դեմ պայքարն է: Այդ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրությունը վերանայեն:

10-ից վեցը կին են, վեցից երեքը՝ լրագրող, այդ երեքից երկուսը` ղեկավարներ: Երկուսն էլ ընդդիմադիր: Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահն ու տեղակալը լրագրողներ են: Մեկը` ԲՀԿ-ից, մյուսը` ԼՀ-ից:

Վերաբացված հանձնաժողովն արդեն 100-ից ավելի առաջարկ է ստացել` քրեակատարողական հիմնարկների, մանկատների, ստեղծագործական միությունների վիճակի վերաբերյալ: Գլխավոր թեմաները, որոնց վրա առաջիկայում կենտրոնանալու է հանձնաժողովը, ուրվագծվեցին առաջին նիստում: Դրանցից մեկը քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը այդ կառույցների ենթակայությունից հանելն է` անաչառությունն ապահովելու համար: Նաիրա Զոհրաբյանը շարունակում է նաև պնդել, որ կան ցմահներ, որ ունեն ներման իրավունք:

Լրագրող-պատգամավորների մյուս առաջարկը ֆեյք նյուզերի դեմ պայքարն է: Այդ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրությունը վերանայեն: 

Ինչ սկանդալ կամ տարաձայնություն է եղել ԱԺ խորհրդի նիստում, երբ որոշվում էր, թե միջազգային ո՛ր կառույցում ո՛ր ուժերն են ներկայացված լինելու: Պատգամավորներն այդ մասին լռում են, միայն նշելով, որ չկա կոնսենսուս: ԱԺ-ի բոլոր խմբակցությունները պետք է ընդգրկված լինեն բոլոր կառույցներում, մինչդեռ ԲՀԿ-ն դուրս է մնացել ՆԱՏՕ-ի ԽՎ-ից, «Լուսավոր Հայաստան»-ը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից: