Array ( [mr_id] => 79032 [mr_node] => 72275 [mr_media] => 73333 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73333 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73333.jpeg [media_name] => 26252457-63B5-4164-9509-11030C5D61A8.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 15:39:05 )
Facebook Instagram Youtube
ՊԵԿ-ն առաջարկում է մեքենաները մաքսազերծել նաև Զվարթնոցի կարգոյում
ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնել է, որ փորձում են այլընտրանքային ճանապարհներ գտնել:

Նորագավիթի ավտոմաքսատունն է: Մաքսազերծվող մեքենաների հերթը մի քանի տասնյակ մետրի է հասնում: Վարորդները դժգոհում են` ստիպված են լինում սպասել ժամերով, նույնիսկ` օրերով:

Այս մաքսատունը օրական մինչև 300 հոգու կարող է սպասարկել: Դեպի մաքսատուն տանող ճանապարհն էլ նեղ է ու խանգարում է հարևան բակերում ապրողներին: ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ փորձում են այլընտրանքային ճանապարհներ գտնել:

ՊԵԿ -ը վարորդներին ու ներկրողներին հիշեցնում է, որ կարող են մեքենաները մաքսազերծել հանրապետության 5 մաքսակետերից յուրաքանչյուրում: Սակայն բոլորը նախընտրում են Նորագավիթինը:

ՊԵԿ-ը հնարավորություն է տվել ներկրած մեքենաները մաքսազերծել նաև Զվարթնոց օդակայանի հարևանությամբ գործող Կարգո բեռնահամալիրում: Այստեղ օրական մաքսազերծում է անցնում 50-60 մեքենա:

ՊԵԿ նախագահի տեղակալը տեղեկացրեց, որ Նորագավիթում մեքենա մաքսազերծող մասնագետները 4-ով կավելանան: Հերթերը կարգավորելու համար սարքեր են տեղադրվել, որոնք շուտով կգործարկվեն: