Array ( [mr_id] => 79039 [mr_node] => 72276 [mr_media] => 73334 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73334 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73334.jpg [media_name] => դիվանագետ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 15:44:47 )
Facebook Instagram Youtube
Գիտկոմը ռեյտինգային ֆինանսավորման մեխանիզմ է առաջարկում
Կլինեն չափանիշներ, ըստ որոնց հաշվի կառնվեն հիմնարկների հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժը, նյութատեխնիկական ապահովվածությունը, միջազգային ինտեգրումը, ֆինանսական արդյունավետությունը:

Գիտական կազմակերպությունները եկող տարի կֆինանսավորվեն կատարողականով: Գիտկոմը ռեյտինգային ֆինանսավորման մեխանիզմ է առաջարկում: Գիտության կոմիտեն 2012-ին է առաջարկել կատարողականով ֆինանսավորելու գաղափարը, սակայն այն չի ընդունվել:

Կլինեն չափանիշներ, ըստ որոնց հաշվի կառնվեն հիմնարկների հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժը, նյութատեխնիկական ապահովվածությունը, միջազգային ինտեգրումը, ֆինանսական արդյունավետությունը: Ստացած միավորների հանրագումարով էլ որոշվելու է գիտական հիմնարկի կատեգորիան: Կոմիտեն նախատեսում է սահմանել 4 կատեգորիա:

Երկրորդ կատեգորիայում հայտնված հիմնարկները նույնպես կստանան բոնուսներ, բայց փոքր չափով: Երրորդ կատեգորիայում հայտնված հիմնարկները կստանան միայն բազային ֆինանսավորում, չորրորդում կլինեն այն հիմնարկները, որոնք վատ են աշխատել: Դրանք կամ կմիավորվեն, կամ դրանց լավագույն աշխատողները կտեղափոխվեն հարակից հիմնարկներ: