Array ( [mr_id] => 79035 [mr_node] => 72277 [mr_media] => 73335 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73335 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73335.jpg [media_name] => 469232.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 15:49:56 )
Facebook Instagram Youtube
Գիտաշխատողը ներկայացնում է օրհներգը պահպանելու հիմնավորումներ
Փոխել-չփոխելու հարցը քննարկման դնելուց առաջ խորհուրդ են տալիս գնալ Ազգային գրադարան և ուսումնասիրել նյութերը:

Օրհներգի փոփոխության հարցը շարունակում է ակտիվ քննարկվել: Հիմա, հիմնի փոփոխմանը դեմ է գրականության ու արվեստի թանգարանի ավագ գիտաշխատողը: Ներկայացնում է արխիվից հանած գրքեր, փաստեր որոնք իր համոզմամբ քչերին են հայտնի: Ասում է, միայն անցած ճանապարհի ու պատմության համար պետք չէ օրհներգ փոխել: Խոսելով այն դիտարկման մասին, որ օրհներգը չպետք է վարընթաց լինի՝ Մարինե Մուշեղյանը հիշեցնում է ԱՄՆ օրհներգը:

Ազգային գրադարանում կա այն գիրքը, որը 1879-ին կազմել էր Եզնիկ քահանա Երզնկյանցը: Գրքում տպագրված է մեր հայրենիք վերնագրով բանաստեղծություն՝ քառաձայն, հայկական նոտագրությամբ՝ խմբերգի տարբերակով: 

Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետն է, որի մի հատված հիշեցնում է Հայաստանի օրհներգի մեղեդին: Բալետն առաջին անգամ բեմ է բարձրացել 1897-ին:

Մարինե Մուշեղյանը ցույց է տալիս «Արծրունի» թատրոնում կայացած հայկական առաջին քառաձայն համերգի ծրագիրը ու փաստում, որ մեր հայրենիքն առաջին անգամ որպես երգ հնչել է Թիֆլիսում՝ 1885-ին: Այսինքն` ռուս կոմպոզիտորի բալետի բեմելից 12 տարի առաջ:

Փոխել-չփոխելու հարցը քննարկման դնելուց առաջ Մարինե Մուշեղյանը խորհուրդ է տալիս գնալ Ազգային գրադարան և ուսումնասիրել նյութերը: Գրադարանի ավագ գիտաշխատողը Ալեն Սիմոնյանին նույնպես հրավիրում է գրադարան: