Array ( [mr_id] => 79045 [mr_node] => 72281 [mr_media] => 73339 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73339 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73339.png [media_name] => 4-7.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-07 17:33:05 )
Facebook Instagram Youtube
Մինաս Ավետիսյանի որմնանկարը ոչնչացման եզրին է
Մինաս Ավետիսյանի որդին վճռական է տրամադրված. ձեռնակելու է հոր ժառանգությունը փրկելու բոլոր միջոցները:

Գյումրիում գտնվող նախկին «Գալվանոմետր»՝ «Օմեգա» գործարանը երկրաշարժից հետո չի աշխատել: Աղետը վնասել է Մինաս Ավետիսյանի 3 որմնանկարը, որոնք այս շինությունում են: Կիսավեր շինությունում գտնվող որմնանկարներից մեկը՝ 14 մետր երկարություն ունեցող «Թել են մանում» որմնանկարը, պահպանվել է, այն այժմ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում: Այժմ վտանգի տակ է Մինասի «Գիշերը»: 
Մինաս Ավետիսյանի որմնանկարը փրկելու քայլերը կիսատ են մնացել: «Գիշերը» կարող է արժանանալ «Ցերեկվա» ճակատագրին, որը դիմացի պատին է և որն այլևս հնարավոր չէ վերականգնել: «Գիշերը» փրկելու հույս դեռ կա: 

Որմնանկարը փրկել հնարավոր է, բայց փող չկա: Անհրաժեշտ է 20-25 հազար դոլար: Մինաս Ավետիսյան հիմնադրամի կոչին արձագանքել են քչերը: