Array ( [mr_id] => 79047 [mr_node] => 72284 [mr_media] => 73243 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73243 [media_album] => 10 [media_path] => media/2019/02/73243.jpg [media_name] => AJ Im qayl copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-02 16:36:21 )
Facebook Instagram Youtube
Իմ քայլը. Նախատեսվում է պետպաշտոնյաներին պարգևատրել հավասարության սկզբունքով
Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ առաջիկայում կվերացվեն գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը:

«Իմ քայլը» խմբակցությունը ֆինանսների նախարարի հետ փակ դռների հետևում գրեթե չորս ու կես ժամ քննարկեց պարգևատրումների հարցն ու կառավարության ծրագիրը: Պարգևատրումների մասով նախատեսվում է առաջիկայում համահավասար բոլոր պետական աշխատողների համար սահմանել աշխատավարձի 30 տոկոսի չափ պարգևատրման հնարավորություն:

Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ առաջիկայում կվերացվեն գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը: Նախագիծը ուժի մեջ մտնելու դեպքում արտաբյուջետային ֆոնդերը կվերանան եկող տարվա հունվարի մեկից:

Ֆինանսների նախարարը անդրադարձավ դեկտեմբերին իր ստացած պարգևատրմանը: Նրա պնդմամբ` իր ստացած 5 միլիոն դրամի մեջ եղել է իր աշխատավարձը, 13-րդ աշխատավարը, պարգևատրումն ու արձակուրդայինը: Նա հայտաարեց, որ այս գումարը նախկինի համեմատ ավելացել է ընդամենը 10 տոկոս, բայց նաև իր պարտականություններն են ավելացել առնվազն 10 տոկոս: