Array ( [mr_id] => 79058 [mr_node] => 72289 [mr_media] => 73342 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73342 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73342.jpg [media_name] => mhm0127464.thumb-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-08 11:17:45 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունն ընդունել է 2019-ի ծրագիրը
Կառավարության 2019-ի ծրագիրը կներկայացվի ԱԺ հաստատմանը:

Արտահերթ նիստում ընդունվել է կառավարության 2019 թվականի ծրագիրը: Նախորդ նիստին վարչապետի առաջարկով ծրագիրը քվեարկության չներկայացվեց՝ խմբագրական լրացումների անհրաժեշտության պատճառով: Կառավարության արտահերթ նիստում ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշել է, որ մաքսիմալ մշակել են առաջարկները և ստացվել է նրա որակմամբ` շատ լավ ծրագիր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրի նախագծի շուրջ քննարկումներին` նշելով, որ դրանք օգնել են ծրագիրը համապատասխանեցնել հայեցակարգային պատկերացումներին: Վարչապետը հայտնել է, որ շուտով կներկայացնեն նաև կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը:

«Մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը ու մենք ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը»: