Array ( [mr_id] => 79093 [mr_node] => 72291 [mr_media] => 61385 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 61385 [media_album] => 7 [media_path] => media/2016/05/61385.jpg [media_name] => 042858201617.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-05-03 15:41:20 )
Facebook Instagram Youtube
Հայկական հումանիտար զորախումբը հասել է Սիրիա
Հումանիտար զորախումբը կազմված է 83 մասնագետներից:

Սիրիային մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը` 83 մարդ, ժամանել է Սիրիա: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսական կողմի աջակցությամբ: