Array ( [mr_id] => 79054 [mr_node] => 72294 [mr_media] => 73308 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73308 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73308.jpg [media_name] => 55653_original.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-06 13:25:41 )
Facebook Instagram Youtube
Ֆրանսիան Իտալիայում իր դեսպանին կանչել է խորհրդակցությունների
Իտալիայի վարչապետը հանդիպել է դեղին ժիլետավորների առաջնորդներից մեկի հետ:

Ֆրանսիան հետ է կանչել Իտալիայում իր դեսպանին` խորհրդակցությունների համար: Երկու երկրների հարաբերություններում լարվածությունն ընդգծվեց, երբ հայտնի դարձավ, որ Իտալիայի վարչապետը հանդիպել է դեղին ժիլետավորների առաջնորդներից մեկի հետ: Փարիզում սա գնահատել են որպես միջամտություն Ֆրանսիայի ներքին գործերին: Դեղին ժիլետավորներն արդեն մի քանի ամիս ամեն կիրակի Ֆրանսիայում հակակառավարական զանգվածային ցույցեր են կազմակերպում: Իտալական կողմն արձագանքել է դեսպանի հետկանչին` հայտարարելով, որ պատրաստ է հանդիպել ֆրանսիական իշխանությունների հետ և քննարկել հարաբերություններում առկա խնդիրները: Իսկ խնդիրներ կուտակվել են: Եվ առաջնահերթը միգրացիոն ճգնաժամն է: Հռոմը Փարիզին մեղադրում է ոչինչ չձեռնարկելու մեջ: