Array ( [mr_id] => 79087 [mr_node] => 72299 [mr_media] => 73351 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73351 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73351.jpg [media_name] => timthumb31-588x373.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-08 13:29:18 )
Facebook Instagram Youtube
ՏՄՊՊՀ. Ձուն թանկացել է ներմուծման 97 տոկոս նվազման պատճառով
Սեզոնային տոնական պահանջարկն ու ներմուծման կտրուկ նվազումն ազդել են ձվի դեֆիցիտի վրա:

Ձվի պակաս խանութներում էլ չկա, բայց տոնական օրերին խոշոր սուպերմարկետներում դրանց դարակները երբեմն դատարկ էին լինում: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խոստացել էր ուսումնասիրել ու ասել պատճառները: Ձուն խանութներում ոչ միայն պակասել էր այլև` թանկացել:

Սեզոնային տոնական պահանջարկն ազդել էր ձվի դեֆիցիտի վրա, բայց գլխավոր պատճառն, ըստ հանձնաժողովի ուսումնասիրության, ներմուծման կտրուկ նվազումն էր: Եթե 2017-ին կար ներկրման 35 հայտ, որից 25-ը բավարարվել էր, 2018-ին ներմուծման թույլտվություն էր ստացել 25 հայտատուններից միայն մեկը: Եվ եթե 2017-ին ներկրվել էր 9 միլիոն հատ ձու, 2018-ին մեկ ներմուծողը Հայաստան է բերել ընդամենը 300 հազար հատ ձու: Արդյունքում ձվի ներկրումը նվազել է 97 տոկոս:

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը դիմեց նաև տեղական արտադրողներին: Պարզվեց, 17 թվականի համեմատ, 2018-ին արտադրվել է 12 տոկոս շատ ձու: Խոշոր ընկերությունները՝ «Արաքս»-ը, «Աշտարակ»-ը, «Լուսակերտ»-ն ու «Արզնի»-ն միասին արտադրել են 192 միլիոն ձու, բայց քանի որ ներմուծումը կարելի է ասել գրեթե դադարել էր, ձվի տեղական առաջարկը չկարողացավ բավարարել պահանջարկը: