Array ( [mr_id] => 79082 [mr_node] => 72301 [mr_media] => 73352 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73352 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73352.jpg [media_name] => IMG_9113.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-08 15:16:05 )
Facebook Instagram Youtube
Դովեղ գյուղի փողոցների LED լուսավորման երկրորդ փուլն ավարտվել է
Այժմ լուսավորվում է գյուղի գրեթե ամբողջ տարածքը` 4800 մ երկարությամբ:

Դովեղ գյուղի փողոցների լուսավորման երկրորդ փուլը ավարտվեց: Գյուղի պատանիներից մեկի հետ Ռալֆ Յիրիկյանը միացնում լուսավորման համակարգը: Գյուղը մինչև Վիվասել ՄՏՍ-ի և FPWC-ի օգնությունը տարբեր աղբյուրներից ստացած միջոցներով փորձել էր լուծել խնդիրը, բայց ծախսը կրկնակի էր դառնում, քանի որ էլեկտրոնիկան հաճախ էր շարքից դուրս գալիս: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը համատեղ աշխատանքը սկսել են 2017 թվականին: 

Դովեղում «Այլընտրանքային էներգիա» նախագծով ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք: Տեղակայվել է 131 LED լուսարձակ: Այժմ լուսավորվում է գյուղի գրեթե ամբողջ տարածքը` 4800 մ երկարությամբ:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի շահագործումը կրճատում է էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են ավելի երկար ծառայել՝ սպառելով 80% պակաս էլեկտրաէներգիա:

Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը երեկոյան 9-ից մինչև մեկը: Ձմռանը` երեկոյան 6-ից մինչև կեսգիշեր: Տոնական օրերին էլ գյուղի փողոցները լուսավորված կլինեն ամբողջ գիշեր: