Array ( [mr_id] => 79086 [mr_node] => 72304 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Ընտվել են խորհրդարանական հանձնաժողովների փոխնախագահները
Խորհրդարանի ամենածանրաբեռնված խմբակցությունը Պետաիրավականն է:

Խորհրդարանական հանձնաժողովների առաջին նիստի օրակարգում գլխավորապես երկու հարց էր քննարկվում` հանձնաժողովի աշխատակարգն ու փոխնախագահի ընտրությունը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների գլխավոր գործառույթը հանձնաժողովների նախագահների բացակայության ընթացքում փոխարինելն է: Կոնսենսուսային սկզբունքով Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստանը» ներկայացնող Կարեն Սիմոնյանը:

Խորհրդարանի ամենածանրաբեռնված խմբակցությունը Պետաիրավականն է, որը 15 անդամ ունի: Այս հանձնաժողովում փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանը: Նա նախկինում աշխատել է հենց այս հանձնաժողովում, եղել է պետաիրավական հանձնաժողովի նախագահի օգնականը: Աննա Կարապետյանը համարում է, որ կառավարությունից եկած նախագծերի շուրջ պետք է ծավալվի առողջ քննարկում: 

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: Մինչև պատգամավոր ընտրվելը նա Տրանսպորտի նախարարի տեղակալն էր: Այս հանձնաժողովի նախագահը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն է, որի պնդմամբ փոխնախագահի հետ շատ ծրագրեր կան իրականացնելու: Սա պնդեց նաև նորընտիր փոխնախագահը: 

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը: Մինչև պատգամավոր ընտրվելը Նա հասարակական կազմակերպությունում է աշխատել: Պատրաստվում է ներկայացնել նախագիծ, որով կպաշտպանվեն աշխատողների իրավունքները:

Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր Կրթության փոխնախարարի պաշտոնը։

Մինչև այս` նախօրեին մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ էր ընտրվել Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Խորհրդարանում գործում է 11 մշտական հանձնաժողով և 1 հանձնախումբ: