Array ( [mr_id] => 79074 [mr_node] => 72305 [mr_media] => 73354 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73354 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73354.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-08 17:18:22 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանցիները պահանջում են Ախալքալաքում ապամոնտաժել հայ ազատամարտիկի հուշարձանը
Թբիլիսիում ցույց են անցկացրել Վրաստանի ադրբեջանցիները: Խորհրդարանի շենքի դիմաց նրանք պահանջել են ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի Ախալքալաքում տեղադրված հուշարձանը:

Վրաստանի ադրբեջանցիները Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման դեմ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով արձանի ապամոնտաժումը:

Ցույցը սկսվել է ժամը 14:00-ին: Խորհրդարանի շենքի առաջ տեղադրվել են բարձրախոսներ, ելույթ են ունենում ակտիվիստներ: Նրանք պարզել են վրացերեն և ադրբեջաներեն գրությամբ պաստառներ, որոնց վրա գրված է, թե «Արձանների արժանի են միայն հերոսները»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրվել էր Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի նոր հուշարձանը: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր, և գյուղի բարերարը՝ Միքայել Ավագյանի ազգականը, միջոցներ էր հատկացրել նոր հուշարձանի համար: