Array ( [mr_id] => 79088 [mr_node] => 72306 [mr_media] => 73359 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73359 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73359.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-08 18:06:42 )
Facebook Instagram Youtube
ATV հեռուստաընկերությունն ունի նոր սեփականատերեր
Մշակվել է զարգացման բավականին հավակնոտ ծրագիր՝ խոշոր ֆինանսական ներդրումներով և լուրջ հռանկարներով:

ATV հեռուստաընկերությունը գնել են ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան TV» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանն ու ամերիկյան Panarm Inc ըներությունը: Ըստ Դավիթ Ավետիսյանի, իրենց թիմին արդեն իսկ հաջողվել է ԱՄՆ-ում մեծ պահանջարկ ունեցող հեռուստաարտադրանք ստեղծել և այժմ եկել է ժամանակը ամերիկյան շուկայից անցնել համահայկական ընդգրկման:

Մշակվել է զարգացման բավականին հավակնոտ ծրագիր՝ խոշոր ֆինանսական ներդրումներով և լուրջ հռանկարներով: 

ATV-ն մոտ ապագայում իր ուրույն դերակատարումը կունենա Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում, կստեղծի ճանաչողական-դաստիարակչական, կրթական, մանկապատանեկան հեռուստատեսային նոր հաղորդումներ և համաշխարհային համբավ ունեցող հանրահայտ ֆորմատներ: Այդ նպատակներին հասնելու համար հեռուստաընկերությունը բաց է լինելու պրոֆեսիոնալների և արտադրող ընկերությունների համար: 

Ի դեպ, Դավիթ Ավետիսյանը նոր չէ, որ ծանոթ է հեռուստաընկերությանը: Ուղիղ 10 տարի առաջ՝ 2009 թվականին, նա իր մասնակցությունն է ունեցել հեռուստաընկերության ստեղծման աշխատանքում և որոշ ժամանակ ղեկավարել է այն: Այժմ սկսում է իր և հեռուստաալիքի կենսագրության նոր էջը: