Array ( [mr_id] => 79092 [mr_node] => 72307 [mr_media] => 73355 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73355 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73355.jpg [media_name] => 32766EAC-C1E4-4554-9A6D-8DB43AAFD43A_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-08 17:43:32 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանը փորձում է Արցախը ներկայացնել նարկոթրաֆիքի կենտրոն
Ըստ փորձագետի՝ «Նարկողարաբաղ» կոչվող գիրքը ադրբեջանական պաշտոնական պետական փողերով միջոցներով իրականացված պրոյեկտ է:

«Նարկողարաբաղ» կոչվող գիրքը հրատարակվել է 2019-ի հունվարին: Հեղինակը պնդում է, թե այն Արցախում իրականացված հետաքննության արդյունք է և, որ Արցախը թմրանյութերի, թրաֆիքինգի, զենքի անօրինական արտադրության և այլ հանցագործությունների կենտրոն է: Հեղինակը ներկայանում է կեղծանունով, գիրքը պատրաստելու համար ճամփորդել է տասից ավելի երկրներում, բայց հայտնի չէ, թե ով է ֆինանսավորողը: Գրքի համար գործարկվել է կայք, որի գրանցման տվյալները թաքցված են: Նշվում է, թե այն տպագրվել է Նյուբերիի Սայմն ՈՒիլիս տպագրատանը, բայց բրիտանական ռեգիստրում նման տպագրատուն ուղղակի գրանցված չէ: Սրանից բացի մեջբերված միջազգային կառույցների զեկույցներում չկան այն տեղեկությունները, որոնց հղում է կատարվում:

Գրքի թվիթերի էջի առաջին հետևորդը Թուրալ Գյանջալիևն է` Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների նորանշանակ ղեկավարը: Նա Ադրնբեջանի արտգործնախարարության կադրային դիվանագետ է: Եվ այս գրքի մասին թվիթները տարածում են Ադրբեջանի նախագահականի, արտգործնախարարության թթվիթները տարածող կեղծ օգտատերերն ու պաշտոնյաներ: 

Այսպես փորձում են ասել` եթե իրենք վերահսկեն Արցախը, վերջ կտան գոյություն չունեցող թմրաբիզնեսին, թրաֆիքինգին և մյուս հանցանքներին: Այս ամենը պատրաստվում են ներկայացնել միջազգային կառույցներում: Թվիթերի էջի 2-րդ և 3-րդ հետևորդները ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում աշխատող ադրբեջանցի դիվանագետներ են և գրքի թիրախում միջազգային մեդիան է ու կառույցները: Առաջին քայլն արել են Դավոսում: 

Քարոզչական բրոշյուրի հեղինակների ջանքերն առայժմ ապարդյուն են: Կասկածելի ծագումով և փաստերով այս գործիքն առայժմ չի տալիս այն արդյունքը, որը նախատեսվում էր: Փետրվարին սպասվում է տպագիր տարբերակի հրատարակությունը: