Array ( [mr_id] => 79089 [mr_node] => 72310 [mr_media] => 73360 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73360 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73360.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-09 12:41:23 )
Facebook Instagram Youtube
Գողացված տրակտորը 2 անգամ ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը
Հայաստանի իրավապահ մարմինների և ռուս սահմանապահների համատեղ գործողությունների շնորհիվ թուրքական կողմը փետրվարի 6-ին վերադարձրել է տրակտորը։

Հայկավանցի Գոռ Կարապետյանը 4 ամիս առաջ կորցրած տրակտորը հազիվ է ճանաչել: Տրակտորը կորել էր հայ-թուրքական սահմանին խոտհունձի օրերին: Անցած սեպտեմբերի 30-ի գիշերն աշխատանքն ավարտելուց հետո տեխնիկական խնդիրների պատճառով նա տրակտորը թողնում է սահմանամերձ արոտավայրում, սահմանապահներին զգուշացնում ու հեռանում: Հաջորդ օրը տրակտորը չկար:

Հետքերը տանում էին Թուրքիա: Հայաստանի իրավապահ մարմինների և ռուս սահմանապահների համատեղ գործողությունների շնորհիվ թուրքական կողմը փետրվարի 6-ին վերադարձրել է տրակտորը։ Սակայն տրակտորից գրեթե ոչինչ չի մնացել: Գոռ Կարապետյանը ենթադրում է, որ այն պահվել է խոտածածկ տարածքում՝ հավանաբար հետքերը թաքցնելու համար: Տրակտորը նաև ներկվել ու որոշակի ձևափոխվել է: Տրակտորը պատկանում է Հայկավանի համայքապետարանին: Այն 30 տարի առաջ Գոռ Կարապետյանին էր հանձնվել անժամկետ օգտագործման իրավունքով: