Array ( [mr_id] => 79104 [mr_node] => 72312 [mr_media] => 73363 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73363 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73363.jpg [media_name] => 9592_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-09 13:15:50 )
Facebook Instagram Youtube
Վարչապետ. Շինարարության ոլորտում ունենք լուրջ ծրագրեր
Կառավարությունում քննարկվել են շինարարության ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր:

 Կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի՝ հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Հիփոթեքային վարկավորման ակտիվությունն, ըստ վարչապետի, ենթադրում է, որ որոշակի աշխուժություն կլինի նաև շինարարության ոլորտում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ լուրջ ծրագրեր կան ջրամբարների շինությունն ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի ջրային ռեսուրսներ կուտակել և ի վերջո հանգիստ թողնել Սևանա լիճը: Վարչապետն ուշադրություն է հրավիրել ճանապարհաշինությանն ու ենթակառուցվածքներին:

«Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ պլաններ ունենք, որովհետև ենթակառուցվածքի այն մակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, և մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը և որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք», - ասել է վարչապետը: