Array ( [mr_id] => 79096 [mr_node] => 72313 [mr_media] => 73364 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73364 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73364.jpg [media_name] => Davo zohrab mnacakanyan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-09 13:19:01 )
Facebook Instagram Youtube
ԱԳ նախարարը որպես բանախոս մասնակցել է Արևելյան գործընկերություն տարեկան համաժողովին
Տալլինում նախարարը հանդիպել է Էստոնիայի վարչապետի հետ:

Արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում որպես բանախոս մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի տասնամյակին: Արտգործնախարարն ընդգծել է ծրագրին Հայաստանի մասնակցության ու Եվրամիության հետ հարաբերությունների կարևորությունը: Նախարարը հանդիպել է Էստոնիայի վարչապետի հետ:

   
«Արևելյան գործընկերությունը նոր, հավելյալ ու շատ կարևոր հնարավորություն է Հայաստանի համար այն առումով, որ մենք արդեն 27 տարի մեր պետությունն ու ինստիտուտները կառուցում ենք եվրոպական մոդելով», - ասել է Զոհրաբ Մնացականյանը: