Array ( [mr_id] => 79098 [mr_node] => 72315 [mr_media] => 73366 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73366 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73366.jpg [media_name] => 1543878328163.thumb-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-09 13:25:40 )
Facebook Instagram Youtube
Թուրքական ընկերությունը 900 մլն դոլարի ոսկի է դուրս բերել Վենեսուելայից
Թուրքական Sardes ընկերությունը ստեղծվել է անցյալ տարվա հունվարին, Մադուրոյի՝ Անկարա կատարած այցից երկու ամիս անց:

Թուրքական Sardes ընկերությունը 900 մլն դոլարի ոսկի է դուրս բերել Վենեսուելայից: Bloomberg-ը հայտնում է, որ թանկարժեք մետաղը երկրից դուրս է բերվել 2018-ի նոյեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական ոսկու նկատմամբ: Ընկերությունը ստեղծվել է անցյալ տարվա հունվարին, այսինքն` Մադուրոյի՝ Անկարա կատարած այցից երկու ամիս անց: Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կնքվել է առաջին գործարքը 41 մլն դոլարի ոսկի ներկրելու մասին: Հաջորդ ամիս գործարքի ծավալն ավելի քան կրկնապատկվել է, թուրքական ընկերությունը մոտ 100 մլն դոլարի ոսկի է տեղափոխել: Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի ֆոնին Թուրքիայի նախագահն աջակցություն էր հայտնել Մադուրոյին, որն էլ երեք տարի առաջ` ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, աջակցություն էր հայտնել Էրդողանին: