Array ( [mr_id] => 79110 [mr_node] => 72319 [mr_media] => 73370 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73370 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73370.gif [media_name] => _48351578_640x360-world-news.gif [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-09 14:42:39 )
Facebook Instagram Youtube
BBC World News-ի մեկնաբան Ջոնի Դայմոնդը հաղորդում է պատրաստել Երևանում
Անգլալեզու BBC World News-ի եթերում կլինի այսօր` Երևանի ժամանակով գիշերը 11-ին և կիրակի` ցերեկը 4-ին:

Բրիտանական մեդիահսկայի ամենահեղինակավոր քաղաքական մեկնաբաններից Ջոնի Դայմոնդը Երևան է բերել համաշխարհային հարցերը: BBC World News-ի հանրային բանավեճերի նախագիծն է, որը ձայնագրում են սփոթլայթում հայտնված մայրաքաղաքներում:

Բանավեճի ձևաչափը հենց սա է: Հարցեր բարձրացնել քաղաքական գործիչների և առաջնորդների, կարծիք ձևավորողների առաջ: Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցի` Արցախյան գործընթացի բրիտանական մեդիաընկալումն ուրվագծելիս Դայմոնդը նախ նշում է` դա անում է կոնֆլիկտներին հետևելու իր տարիների փորձով:

Թուրքիայում աշխատելու փորձ ունեցող լրագրողը նկատում է` արձանագրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններն ավելի ցածր մակարդակում են, քանի մինչև արձանագրությունները: Բայց այստեղ ևս կարևորում է նոր երկխոսության սկիզբը:

Թուրքիան ապացույց է, որ Եվրամիության պահանջները միշտ մեծ են, այդպես բոլոր երկրների հետ է լինում: Թեև Բրյուսելում հակված են Երևանի հետ մտերմանալ, կարծում է Բրեքզիթի էպիկենտրոնում աշխատող Դայմոնդը:

Ներքաղաքական փոփոխությունների փուլում հնչած խոստումները գործի վերածելու ժամանակն է: Անգլալեզու BBC World News-ի եթերում կլինի այսօր` Երևանի ժամանակով գիշերը 11-ին և կիրակի` ցերեկը 4-ին: