83 բժիշկ, սակրավոր ու նրանց անվտանգությունն ապահովող անձինք Հալեպում զբաղվելու են հումանիտար առաքելությամբ: Արաբագետները շեշտում են՝ սահմանափակ կարողություններով Հայաստանը սրանով ներդրում է ունենում միջազգային հումանիտար ջանքերում:
Հայաստանը Սիրիայում ունի բացառիկ շահեր, համայնք, պատմամշակութային ժառանգություն: Հայկական առաքելությունն էլ աշխատելու է հենց Հալեպում՝ նպաստելու նաև հայության խնդիրների լուծմանը: Օգուտներից բացի, կան նաև ռիսկեր: