Array ( [mr_id] => 79111 [mr_node] => 72321 [mr_media] => 73372 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73372 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73372.jpg [media_name] => Komitas_Pantheon,_Yerevan,_Vahan_Teryan_Grave_(1).JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-09 15:03:02 )
Facebook Instagram Youtube
Տերյան – 134. Տպագրվելու է Տերյանի բանաստեղծությունների երկհատորյակը
Փետրվարի 9-ը Տերյանի ծննդյան օրն է: Պանթեոնում հավաքվել են նրա պոեզիայի սիրահարներ:

Սամվելը Հրազդանից է եկել, սիրելի բանաստեղծի շիրիմի մոտ արտասանում է իր ամենասիրելի գործը: Փետրվարի 9-ը Տերյանի ծննդյան օրն է: Պանթեոնում են հավաքվել հասարակական -քաղաքական գործիչներ, մտավորականներ ու պարզապես նրա պոեզիայի սիրահարներ: Տերյանը ոչ միայն պոետ էր, այլև հասարակական -քաղաքական ակտիվ գործիչ: Բայց նրա կյանքի այս ոլորտն ամբողջությամբ դեռ ուսումնասիրված չէ: 
Թախծոտ, զգացմունքային պոետի կերպարը կամբողջանա, կբացահայտվեն նրա կյանքի նոր էջեր, ծանոթ էջերը` կազատվեն կեղծիքից, երբ ամբողջությամբ ուսումնասիրվի նրա արխիվը: Գևորգ Էմին-Տերյանը վստահեցնում է՝ անելու դեռ շատ բան կա:

Տարվա երկրորդ կեսին կթողարկվի Տերյանի կայքը: Կտպագրվի նրա բանաստեղծությունների երկհատորյակն ու նրա հուշերի եռահատորը: